Իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին պատգամավոր Հոսեյն Շեյխոլեսլամը մահացել է հինգշաբթի` մարտի 5-ին, 68 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»` վկայակոչելով IFP News-ը:
Շեյխոլեսլամը տարբեր ժամանակներում զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը և եղել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զավադ Զարիֆի խորհրդականը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` մարտի 4-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 2992 մարդ, մահացել է 92-ը, 552 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: