Մարտի 5-ին Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել ենլ Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել, փոխանցում է ermenihaber-ը:
Բանակցությունների ընթացքում թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիրիայի նախագահի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարին ուղղված Էրդողանի հարցը: Տեսախցիկներն արձանագրել են այդ դրվագը։
Էրդողանը, չնկատելով, որ խոսափողը միացված է, իր մոտ է կանչել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որպեսզի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարցնի. «Ասադի հետ քննարկել են, չէ՞»:
Լավրովի պատասխանը, սակայն չի լսվել: