Թուրքիան ԵՄ-ի հետ սահման Է ուղարկում ոչ թե սիրիացի փախստականներին, այլ միգրանտների. Հունաստանի ԱԳՆ
ԵՄ-ն բոլոր ապացույցներն ունի, որ Թուրքիան ԵՄ-ի հետ սահման Է ուղարկում ոչ թե Սիրիայի Իդլիբից փախստականներին, այլ այն միգրանտներին, որոնք վաղուց են ապրում այդ երկրում: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ԵՄ-ի ԱԳ նախարարների Զագրեբում ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այսօր քննարկում ենք Թուրքիայի հետ հարավային ծովային ևցամաքային սահմանի իրադրությունը: Մենք այնտեղ միգրանտների զանգվածային տեղաշարժ ենք տեսնում դեպի հունական և եվրոպական սահմաններ: Դրանք միգրանտներ են, որոնք երկար տարիներ ապրել են Թուրքիայում: Մենք բոլոր ապացույցներն ունենք, որ այդ շարժումն ստեղծվել և կազմակերպվել Է Թուրքիայի կողմից:
Եվ ես հաստատակամորեն կասեմ, որ ԵՄ-ն Անկարային թույլ չի տա իր նպատակների համար օգտագործել մարդկային տառապանքները»,-հայտարարել Է նա: Ինչպես «Նաֆտեմբորիկի» թերթին հայտնել են կառավարական աղբյուրները, ընդհանուր առմամբ փետրվարի 29-ի առավոտից մինչև մարտի 5-ի առավոտ կասեցվել Է անօրինականորեն Հունաստան թափանցելու 36 հազար 649 փորձ: Ձերբակալվել Է 252 մարդ, բայց նրանց թվում սիրիացիներն ընդամենը 4 տոկոս են կազմում: 64 տոկոսը կազմում են Աֆղանստանից, 19 տոկոսը՝ Պակիստանից, 5 տոկոսը՝ Թուրքիայից, 2,6 տոկոսը՝ Սոմալիից սերվածները: 5,4 տոկոսը բաժին Է ընկնում Իրաքից, Իրանից, Մարոկոյից, Եթովպիայից, Բանգլադեշից և Եգիպտոսից անօրինական միգրանտներին: