Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ավելի քան 5 ժամ տևած բանակցություններին և նշել, որ այդ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդը մեծ կորուստ ունեցավ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր»,- գրել է նա։
Փայլանի աչքից չի վրիպել նաև առաջնորդների ետնամասում տեղադրված արձանը, որը խորհրդանշում է 1878-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը։
«Իբր բավարար չէ, նա Էրդողանի թիմին բազմիցս դրել է այս արձանի տակ: Արձան, որը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությունում 1878-ին, անմիջապես ետ Էրդողանի ետնամասում էր: Ինչ ամոթ է»,- եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը տևեց ավելի քան 5 ժամ։ Բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որտեղ ներկայացված են քննարկումների ժամանակ ընդունած որոշումները: