Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։