Մարտի 6-ի երեկոյան դրությամբ աշխարհում կորոնովիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը: Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post թերթը, որն իրականացնում է հիվանդների, մահացածների և ապաքինվածների հաշվարկը:
Նշվում է, որ կորոնովիրուսով վարակվածների ավելի քան 80 հազարը մայրցամաքային Չինաստանից է:
Կորոնովիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3445, որից 3042-ը մայրցամաքային Չինաստանում: