Իրանի ԱԳ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու համար։
«Դոնալդ Թրամփը չարամտորեն խստացնում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցները՝ նպատակ հետապնդելով մաշեցնել Իրանի ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարում, մինչ դեռ մեր քաղաքացիները մահանում են դրանից»,- գրել է նա ֆեյբուքյան իր էջում։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը դիմել էր ՄԱԿ՝ Իրանի դեմ նախկինում չեղարկված պատժամիջոցները վերականգնելու պահանջով։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5823-ի, մահացել է 145 հոգի։