ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, հայտնում է Aysor.am-ը։
Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Այժմ նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։