Չինաստանում կորոնավիրուսը նահանջում է, Ուհան քաղաքի մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում տեղակայված 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են: Հիվանդներն առողջացել և դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
«Ուհանում համաճարակի սկսվելուց ի վեր մի շարք մարզադաշտեր և ցուցահանդեսային կենտրոններ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների: Մեծ թվով առողջացած հիվանդների դուրսգրմանը զուգահեռ` Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,-ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Մյուս հիվանդները տեղափոխվել են մասնագիտացած հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին:
Համաճարակային իրավիճակը Չինաստանում, այդ թվում համաճարակի օջախ Հուբեյ նահանգում վերջին շրջանում բարելավվում է: Այս պահի դրությամբ Չինաստանում կա կորոնավիրուսի ակտիվ 18 994 դեպք, լիովին ապաքինվել է 58 624 մարդ: