Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Համաձայն Եվրոպական խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության, քննարկման թեման Թուրքիա-ԵՄ հարաբերություններն են և իրավիճակն Իդլիբում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրի վրա, հիմնական թեման լինելու է Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016-ին կնքված միգրացիոն համաձայնագիրը: