Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան 14 օր կարանտինի մեջ կգտնվի երկրում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահի վարչակազմում հաղորդել են, որ պետության 71-ամյա ղեկավարը հիվանդության նախանշաններ չունի, սակայն այս շաբաթ նախագահական պալատ էին այցելել այն դպրոցի աշակերտները, որտեղ վարակման դեպք էր հայտնաբերվել:
Նախագահի առողջական վիճակին բժիշկները կհետեւեն նրա նստավայրում:
Պորտուգալիայում հայտնաբերվել է COVID-19-ի վարակման 30 դեպք: