Ռուսական պատվիրակությունը մարտի 10-ին կմեկնի Անկարա՝ բանակցելու սիրիական Իդլիբում համատեղ պարեկության իրականացման մանրամասների շուրջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Անկարայում մարտի 10-ին խորհրդակցություն կանցկացվի ռուսական ռազմական պատվիրակության մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև անցկացված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իդլիբում հրադադարի հաստատման վերաբերյալ: