Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում Է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով, փոխանում է ՌԻԱ Նովոստին:
Համալսարանական հոսպիտալը շարունակել Է աշխատանքը պատերազմական գործողությունների ընթացքում եւ քանիցս ենթարկվել զինյալների գնդակոծություններին, բայց բժիշկները շարունակել են ընդունել պացիենտներին: Քաղաքի ազատագրումից հետո հիվանդանոցն սկսել են վերականգնել:
Սկզբում, բժիշկների խոսքով, փորձել են գնել ամերիկյան սարքավորումներ, բայց պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չի եղել: Այժմ հոսպիտալը հանդերձել են ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Ներկայում համալսարանական հոսպիտալն ընդունում Է ոչ միայն Հալեպի, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրերի հիվանդներին: Այնտեղ նաեւ պրակտիկա են անցնում մոտավորապես 600 բժիշկ-ուսանողներ, որոնք շուտով կդառնան լիարժեք մասնագետներ: