Մարտի 8-ին Դամասկոսի Ազգային օպերայի սրահում տեղի է ունեցել այդ երկրի Մշակույթի նախարարության կազմակերպած «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» խորագրով փառատոնի բացման արարողությունը:
Ինչպես փոխանցում է Tert.am-ը՝ Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ-Ահմատը պարգևատրել է մի շարք մտավորականների և արվեստագետների։
Սիրիայի մշակույթի տարբեր բնագավառներում ունեցած իրենց ներդրման համար պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ, նկարիչներ և այլ տաղանդավոր անձինք։
Պարգևատրվածների շարքում էր նա պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, արաբ գրողների միության անդամ և Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նորա Արիսյանը։