Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ է արձակել շուրջ 70 000 բանտարկյալի

16:20     9 մարտի, 2020

Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 000 բանտարկյալներին, քանի դեռ այդ անձինք սպառնալիք չեն ներկայացնում հասարակական անվտանգության համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Կալանավորները ազատ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակական անվտանգության համար սպառնալիք չի լինի»,-հայտարարել է Ռաիսին՝ հաստատելով, որ Իրանի իշխանությունները բանտերից ազատ են արձակել շուրջ 70.000 կալանավորի:


© armedia.am