Չուլալոնգքոռնի համալսարանը և Advanced Info Service (AIS) կապի գործարկուն Թաիլանդում մշակել են 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ, որոնք թույլ են տալիս հետևել և խնամել կորոնավիրուսով հիվանդներին: Դրանցից մի քանիսն արդեն կիրառվում են թագավորության երեք բժշկական հիմնարկություններում:
«Մենք մեր 5G ցանցը գործի ենք դրել նոր կորոնավիրուսի դեմ պաքարում ինտելեկտուալ ռոբոտներն օգտագործելու համար»,- ասել է AIS-ի համազգային գործողությունների և աջակցության ղեկավար Վասիթ Վաթանասափը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռոբոտներն օգտագործվում են կասկածի տակ գտնվող մարդկանց մոտ ախտանիշների հսկման և արդեն ախտահարվածների խնամքի համար, որպեսզի նվազեցվի բժշկական անձնակազմի վարակման հավանականությունը: