Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը կորոնավիրուսի պատճառով տեղի կունենա առանց հանդիսատեսի:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Արարողությունը նախատեսված է մարտի 12-ին, որին, նախնական տեղեկություններով, կմասնակցի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Տոկիոյի 2020 թվականի խաղերի կազմկոմիտեի մոտ 100 հավատարմագրված հյուր: