ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: