Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով նախարարի գրասենյակը:
«Նախարարի թեստերն այսօր դրական արդյունք են ցույց տվել»,- հայտնում է գործակալությունը` նշելով, որ նախարարն այժմ գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ռիստերը անցած շաբաթ մի քանի օր անցկացրել էր Ազգային ժողովում, որտեղ այսօրվա դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ պատգամավորի մոտ:
Ֆրանսիայում, երկուշաբթի օրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակվել է 1.412 մարդ, հիվանդության զոհ է դարձել 25 մարդ: