Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնց հետ դեսպանության անձնակազմը մշտական կապի մեջ է և հնարավորության սահմաններում տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն:
ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստան վերադարձի հետ կապված խնդիրներ դեռևս չեն բարձրաձայնվել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Իտալիա այցելելուց, իսկ Իտալիայում գտնվելու պարագայում ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: