ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Մենք դիվանագիտական խողովակներով ստացանք տեղեկություն այն մասին, որ նախագահը չի ժամանի Մոսկվա», - ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքերով առայժմ հայտնի չէ, թե ինչ մակարդակով ԱՄՆ-ը ներկայացված կլինի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսություններին: