Լիբիայի ազգային բանակի ղեկավար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ժամանել է Բեռլին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով լիբիական ռազմական աղբյուրին:
«Հաֆթարը Բեռլին է ժամանել Մերկելի պաշտոնական հրավերով»,-տեղեկացրել է աղբյուրը:
Ավելի վաղ լիբիական ռազմական աղբյուրը տեղեկացրել էր, որ մարտի 9-ին Հաֆթարը պաշտոնական այցով եղել է Փարիզում:
Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ է գնտվում Լիբիայի Արևելյան հատվածը: Ըստ ԶԼՄ-երի, Մակրոնի հետ հանդիպմանը նա համաձայնություն է հայտնել ստորագրել հաշտության համաձայնագիրն Ազգային միասնության կառավարության հետ, որը վերահսկում է երկրի մնացած մասը, այդ թվում՝ Տրիպոլին: