ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու նման կրկին ընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն:
Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում կատարել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:
Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում:
«Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ»,-հայտարարել է Տերեշկովան:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ սահմանադրությունում նման ուղղում կատարելը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: