ՌԴ-ն պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսորի, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ-ն արեց «հիտլերյան» Գրեմանիայի դեպքում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է gazeta.ru-ն։
Մեկնաբանելով «Մենք կարող ենք կրկնել» հայտնի կարգախոսը՝ Պուտինը հիշեցրել է մեկ այլ հայտնի արտահայտություն.«Ով որ սուրով գայ մեզ մոտ, սրով պիտի կորչի»:
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը ենթարկվել է «նացիստների» սարսափելի և աններելի հարձակմանը: Նախագահը հիշեցրել է, որ խորհրդային պետությունն այն ժամանակ ունեցել է 27 միլիոն զոհ:
«Եվ եթե ինչ-որ մեկը համարձակվի նման բան անել, մենք դա կկրկնենք», - շեշտել է Պուտինը: