Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսի մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս: Այս փաստը մտահոգություն է առաջացրել երկրի իշխանությունների մոտ, քանի որ վերջինս տարբեր միջոցառումների է մասնակցել և կարող է նպաստած լինել վարակի տարածմանը, հայտնում է BBC-ն:
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդության առաջին ախտանշանները պաշտոնյայի մոտ ի հայտ են եկել անցյալ շաբաթ՝ այն օրը, երբ նա Դաունինգ սթրիթում մասնակցել է Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հարսնացուն:
Նադին Դորիսը ուրբաթ օրվանից գտնվում էր ինքնամեկուսացման վիճակում:
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով: