Թուրքիային «Patriot» զենիթահրթիռային համալիրներ կտրամադրվեն միայն այն ժամանակ, երբ նա Ռուսաստանին վերադարձնի Ս-400 համակարգերը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի դիրքորոշումն ակնհայտ է իր պաշտոնը ստանձնելու պահից սկսած: Թուրքիան «Patriot» կստանա միայն այն ժամանակ, երբ Ս-400-ները վերադարձնի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հոֆմանը:
Թուրքիան փետրվարին դիմել էր Միացյալ Նահանգներին՝ խնդրելով իր հարավային սահմանին «Patriot»-ի երկու մարտկոց տեղակայել՝ սիրիական զորքերի ցանկացած հարձակում կանխելու նպատակով: