Թուրքիայում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է տեղական NTV-ն:
«Հետազոտության արդյունքները դրական են»,- հայտնել է նախարարը: Նրա խոսքով՝ վարակված տղամարդը վերջերս էր վերադարձել Եվրոպայում ուղևորությունից: Քոջան հավելել է, որ պացիենտը ներկայումս կարանտինի մեջ է: Նրա ընդհանուր վիճակը բավարար է գնահատվում:
Հսկողության տակ են վերցվել հիվանդի ընտանիքի անդամները, ինչպես նաև նրա հետ սերտ շփման մեջ եղած մարդիկ: