Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարիղամիշ շրջանում մարտի 11-ին տեղի ժամանակով 02:47-ին (Երևանի ժամանակով 03:47-ին) Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին փոխանցում է Tert.am-ը՝ հղվելով թուրքական ԶԼՄ-ներին:
Երկրաշարժի հետևանքով մարդկային ու նյութական կորուստների մասին տեղեկություն չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: