Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են SARS-CoV-2-ի դեմ պայքարում չորս առաջնահերթ կետերի շուրջ, հայտնում է DW- ն:
Դրանցից մեկը վերաբերում է նոր տիպի պատվաստանյութի մշակմանը: Այդ նպատակների համար Բրյուսելը 140 միլիոն եվրո է նախապատրաստել և 17 նախագիծ է ընտրել:
Կորոնավիրուսն արդեն տարածվել է ԵՄ անդամ բոլոր երկրներում, առաջատարն Իտալիան է, որտեղ 10 149 դեպք է արձանագրվել: