Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, փոխանցում է pia.ge կայքը:
Նախարարությունից տեղեկացրել են, որ Նոզաձեն ինքնամեկուսացվել էր, քանի որ իր ընտանիքի անդամի մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել, փոխանցում է Tert.am-ը:
«Անցած ուրբաթ անցկացված նախնական հետազոտությունները բացասական պատասխան էին տվել, սակայն փոխնախարարը շարունակում էր ինքնամեկուսացած մնալ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Յուրի Նոզաձեն խուսափել է բոլոր հանդիպումներից, ժողովներից, ճեպազրույցներից: