Ամերիկացի հայտնի ռեփեր Սոուլջա Բոյը (Soulja Boy) Power 105.1 նյույորքյան ռադիոկայանի Breakfast Club հաղորդմանը ներկայացել է հայկական զինանշանի պատկերով բաճկոնով, հայտնում է РУСАРМИНФО-ն։
Երգիչը տաղավար է եկել սև բաճկոնով, որի վրա մի շարք պատկերների հետ եղել է նաև Հայաստանի զինանշանը։
Տվյալ բաճկոնով լուսանկարն աստղը տեղադրել է նաև «Ինստագրամ»-ի իր էջում:
Աամերիկացի ռեփերը նախկինում նույնպես ՀՀ զինանշանով հագուստներ է կրել։