Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտարարել Է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում Է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաև ԱԳ նախարարությանը և համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել Է Գախարիան:
Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում Է 295 մարդ, ևս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրումօ Ընդամենն աշխարհում, ԱՀԿ-ի տվյալներով, վարակվել Է ավելի քան 118 հազար մարդ, մահացել Է մոտավորապես 4,3 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: