Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես համաշխարհային տնտեսության վիճակից, կորոնավիրուսի հետևանքներից և տարածաշրջանային հակամարտություններից, ճշտել է նա:
«Աշխարհում տիրող իրադրությունը լավ հայտնի է, այն շատ ու շատ անհանգիստ է, եթե չասենք չափազանց մրրկային: Նման ոչ դյուրին տարիներին որոշ երկրներ որոշումներ են ընդունել տալ գործող նախագահին հնարավորություն այնուհետև էլ շարունակել իր ճանապարհը»,- արձանագրել է Կրեմլի ներկայացուցիչը: