Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի համար Բելառուսի կառավարությունը այդ քանակությամբ տնկի տրամադրելու պատրաստակամություն է հայտնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:
«Շուտով հանդիպելու եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, և, կարծում եմ, կքննարկենք այդ հարցը: 2019 թվականին 50 հազար ծառ ենք տնկել Հայաստանում և ստեղծել ենք հայ-բելառուսական Բարեկամության անտառ: Մենք պատրաստ ենք այդ քանակության ծառ ուղարկել Հայաստան»,- նշել է Բելառուսի անտառային տնտեսության նախարարը և հավելել, որ Բարեկամության անտառի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 13-ին։