ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ընդհատել արձակուրդը: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
«Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,- ասել է Փաշինյանը: