Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մարդկության առաջ հառնած վտանգների ու սպառնալիքների շուտափույթ հաղթահարման համար: Հայցում ենք նաև Տիրոջ օգնականությունն առողջության և կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայությունը բերող բժիշկներին և առողջապահության ոլորտի կարևոր սպասավորության մեջ ներգրավված բոլոր անձանց:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ամենառատ ողորմությունը լինեն բոլորի հետ. ամեն»։