ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 2020թ․ Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը հետաձգել եւ անցկացնել հաջորդ տարի, փոխանցում է Time-ը։
«Ես չեմ պատկերացնում Օլիմպիական խաղերն առանց հանդիսականների։ Գուցե, արժե Օլիմպիական խաղերը հետաձգել մեկ տարով, եթե դա հնարավոր է։ Դա ավելի լավ է, քան տեսնել դատարկ տեղեր ստադիոններում։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ տարի հետո անցկացնել Խաղերը, քան առանց հանդիսականների»,- ասել է Թրամփը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին այդ հարցով պաշտոնական հորդորով չի դիմի։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է հուլիսի 24-ին։