Իրանից և Իտալիայից վերադարձած Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:
«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում է նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այդպիսով՝ ներկայում հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 15 մարդ: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի և Գերմանիայի: