ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Թրամփը հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։