Վարչապետի և տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. թեստի պատասխանը բացասական է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստերի պատասխանները բացասական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկուսացվել էին մարտի 13-ին ու կորոնավիրուսի թեստ հանձնել: