Գվատեմալայում գրանցվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին կիրակի հայտարարել էր երկրի առողջապահության նախարար Ուգո Մոնրոյը:
«Հիվանդը 85 տարեկան էր», - ասել է նախարարը Facebook-ով հեռարձակվող մամուլի ասուլիսին:
Հիվանդ տղամարդը Իսպանիայից Գվատեմալա էր ժամանել մարտի 6-ին: Նա կարանտինում էր գտնվում տանը, իսկ շաբաթ օրը հայտնված ախտանիշների պատճառով դիմել էր բժիշկներին: Կիրակի օրը տղամարդը մահացել էր: