Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է նախագահի ընտրություններում և Ազգային Ժողովի ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հավաքագրում:
Բաց աղբյուրներում նախընտրական ծրագրերի բացակայության դեպքում կապ է հաստատվել թեկնածուներից և քաղաքական ուժերից յուրաքանչյուրի ներկայացուցիչների հետ՝ ծրագրերը տրամադրելու խնդրանքով:
Արդյունքում, մեզ հաջողվել է հավաքագրել 14 նախագահի թեկնածուներից 13-ի նախընտրական ծրագրերը՝ բացառությամբ Բելա Լալայանի, և 12 քաղաքական ուժերից 11-ի ծրագրերը՝ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի հետ փորձ է արվում հստակեցնել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանից զատ՝ դաշինքի առանձին նախընտրական ծրագրի առկայության հարցը:
Առաջիկա օրերին կհրապարակվի նախընտրական ծրագրերի աղյուսակավորումն ըստ ընտրված հետևյալ թեմաների՝ Արցախյան հակամարտության կարգավորում և Հայաստան-Արցախ հարաբերություններ: Այնուհետև կիրականացվի համադրական վերլուծություն: