ՌԴ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Հիմնական օրենքում փոփոխություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՌԴ ՍԴ-ն եզրակացության է եկել. «Հանրային իշխանության կազմակերպման առանձին հարցերի կարգավորման կատարելագործման մասին» ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին 1 օրենքի հոդվածն ուժի մեջ է մտնում ՌԴ Սահմանդրությանը համապատասխան: Այդ օրենքի ուժի մեջ չմտած դրույթները համապատասխանում են ՌԴ Սահմանադրության 1,2 և9 գլուխների դրույթներին»,- ասվում է դատարանի եզրակացության մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փոփոխությունների մասին հարցումն ուղարկվել է ՍԴ շաբաթ օրը նախագահի կողմից ստորագրումից հետո: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարցման մեջ, մասնավորապես, Պուտինը ՍԴ-ին խնդրել է արտահայտվել՝ կապված հիմնական օրենքի լրացումների թույլտվության հետ, որը գործող նախագահին թույլ է տալիս մասնակցել երկրի ղեկավար նոր ընտրություններին: Պուտինը խնդրել է նաևՍահմանադրության մեջ փոփոխությունների օրենքի մեջ մտնելու համար հավելյալ պայմանների մասին:
Սահմանադրության փոփոխության հարցով համառուսական քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 22-ին, այդ օրը ոչ աշխատանքային կլինի: