Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է մոտ 14 հազարով
Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվել է մոտ 14 հազար մարդ, 862 մարդ մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Վերջինիս տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում բացահայտվել է վարակման 13903 նոր դեպք, որոնցից միայն 29-ը՝ մայրցամաքային Չինաստանում:
Այսպիսով, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 167511 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6606, որից 3388-ը Չինաստան սահմաններից դուրս: