ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա կրկին անցնել կորոնավիրուսի թեստ, քանի որ այն իրեն դուր չի եկել:
«Ես դա ամեն օր չէի անի: Մենք Սպիտակ տանը շատ լավ բժիշկներ ունենք, բայց, ամեն դեպքում, դա բժշկական քննություն է»,- ասել է Թրամփը երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստ էր անցել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահի հետ իր հանդիպման մասնակիցները վարակվել էին COVID-19-ով: Թրամփը պատմել է, որ իր բժիշկն անհրաժեշտ չի համարել թեստ անցկացնել` իր մոտ ախտանիշների բացակայության պատճառով, սակայն նա որոշում է կայացրել անցնել թեստը` արտաքին ճնշման և այդ մասին լրագրողների մշտական հարցերի պատճառով: