Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել մթերքների պաշար չհավաքել: Այս մասին ՌԴ նախագահն ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի տեղեկատվական կենտրոն այցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այցի ընթացքում նախագահը ծանոթացել է երկրի տարբեր շրջանների խանութներում ապրանքների գների մոնիթորինգին:
«Այժմ մարդիկ շատ մթերքներ են գնում: Սակայն իրականում ոչ մի խնդիր չկա: Մենք մատակարարումների հետ կապված կայուն վիճակ ունենք»,- ասել է Միշուստինը:
«Կարևորն այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրավիճակը հուսալի է, մթերքների վրա գումար չծախսեն, որոնք հետո ստիպված կլինեն դեն նետել»,- ի պատասխան նշել է Պուտինը: