Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանն ազգային պատկանելիությունը պարզելու համար հավելվածներից մեկի միջոցով առցանց «թեստ» է հանձնել:
Արդյունքները ցույց են տվել, որ Միխայիլ Գալուստյանը 55 տոկոսով հայ է, 29 տոկոսով՝ ռուս, 12 տոկոսով՝ իտալացի և 5 տոկոսով՝ չինացի:
«Կարևորն այն է, որ վերահսկիչ փաթեթը հայինն է՝ 55 տոկոս: Սակայն վերջին ազգությունը հարցեր է առաջ բերում»,- Instagram-ի իր էջում գրել է Գալուստյանը: