Brent տեսակի նավթի գինը Լոնդոնում ICE բորսայում առևտրի ընթացքում նվազել է 2,75%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 27,9 դոլարի՝ 2016 թվականի հունվարից առաջին անգամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ նման տեսակի նավթը նման մակարդակի վրա է գտնվել 2016 թվականին:
WTI նավթի արժեքը նվազել է 4,9%-ով և գտնվում է մեկ բարելի դիմաց 25,96 դոլարի ցուցանիշի վրա: