Ուզբեկստանի առաջին նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովայի դեմ նոր դատավճիռ է կայացվել: Տաշքենդի քաղաքային դատարանն ավելացրել է Քարիմովայի ազատազրկման ժամկետը՝ հասցնելով մինչև 13 տարի 4 ամիս:
Հիշեցնենք՝ Գուլնարա Քարիմովան 2015-ի օգոստոսին դատապարտվել էր գումարների շորթման, հարկերից խուսափելու և այլ մեղադրանքներով: