Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր նախորդ կիրակի օրը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հայտնում է NEWS.am-ը:
Նաղդալյանը հայտնել է, որ հայտարարված 150-ից 63 քաղաքացի է վերադարձել, իսկ մի մասը մտափոխվել է՝ իմանալով սպասվող կարանտինի մասին: Նրանք որոշել են մնալ Իտալիայում, մի մասն էլ որոշել է երրորդ երկրներ մեկնել:
ԱԳն խոսնակն արտասահմանում գտնվող բոլոր քաղաքացիներին կոչ է արել առաջին հերթին կապ հաստատել դեսպանատների և ԱԳՆ-ի, այլ ոչ թե ԶԼՄ-ների հետ: